ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախկին պաշտոնյայի 300 մլն դոլարանոց տան գումարով 150 տարի պարգևավճար կտրամադրվեր. Ենգիբարյան

Նախկին պաշտոնյայի 300 մլն դոլարանոց տան գումարով 150 տարի պարգևավճար կտրամադրվեր. Ենգիբարյան

Սա շատ կարևոր է, քանի որ այն մարդիկ, ովքեր այս օրենքի թիրախ են դառնալու ձնծաղիկներ չեն հաստատ և իրնեց գույքի մի մասն էլ հաստատ պահում են այլ պետություններում: Այս մասին այսօր ԱԺ-ում «Ապօրինի ծառում ունեցող գույք բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշեց, այստեղ չափազանց մեծ տեղ են տալիս միջազգային համագործակցությանը:

«Այս առումով ողջունելի է ԵՄ-ի կողմից վերջերս մեկնարկած մի ծրագիր, որի նպատակը Արևելյան գործընկերության տարածքում ապօրինի գույքի հետգանձումն է: Շատ կարևոր է խորհրդարանական վերահսկողությունը: Մենք մեծ հաճույքով լայն աչքերով դիտարկելու ենք օրենքի հետագա կիրառումը:Ընդամենը մի օրինակ եմ ուզում մեր քաղաքացիների համար բերել: Վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ նախկին պաշտոնյաներից մեկն ունի մեկ տուն, որն այդ թերթի գնահատմամբ արժեր մոտ 300 մլն դոլար: Սա բավարար էր, որպեսզի մեկ տարի 500 հազարից ավելի թոշակառու ստանա 25 հազար և ավելի թոշակ կամ 150 տարի պետական բարձրաստիճան պաշտոնյաները ստանային պարգևավճար»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: