շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ևս դուրս են գալու փողոցային պայքարի

Նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ևս դուրս են գալու փողոցային պայքարի

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ են աջակցել, համագործակցել, միանալ ցանկացած իրական ընդդիմադիր քաղաքական միավորի այն միջացառումներին, որոնք միտված են Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելուն։

Հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ևս դուրս են գալու փողոցային պայքարին մասնակցելու, Մամիջանյանը նշեց, որ երրորդ նախագահն իր ողջ գործիքակազմով փորձել ու փորձում է կանգնեցնել աղետը։

«Արցախի ազատագրման, երկու պատերազմների մասնակից նախագահ Սարգսյանը չի կարող լինել կոմֆորտ զոնայում, երբ ինչ որ կապիտուլյանտ մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումը «թոզմիշ» արեց։ Երրորդ նախագահը իր ողջ գործիքակազմով փորձելու է կանխել աղետը»։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց. «Որևէ մեկի, հատկապես Արցախը ազատագրած մարդկանց համար հիմա չի կարող կոմֆորտ զոնա լինել»։

  • Կիսվել: