կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության մեջ փոփոխությունները

Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության մեջ փոփոխությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության մեջ փոփոխությունները:

Փաստաթուղթը նախատեսում է Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ մտցնել երկու նոր հոդված, փոփոխություններ կատարել մի շարք այլ հոդվածներում և նախաբանում:

Սահմանադրության նախկին խմբագրության մեջ նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերն ամրագրվել են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով: 

Նոր խմբագրությունում նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է:

  • Կիսվել: