չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Նախատեսվում է 2021 թվականին Արդարադատության նախարարությանը հատկացնել 20,6 մլրդ դրամ

Նախատեսվում է 2021 թվականին Արդարադատության նախարարությանը հատկացնել 20,6 մլրդ դրամ

Նախատեսվում է 2021 թվականին Արդարադատության նախարարության կարիքների համար հատկացնել 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

2020 թվականի համեմատությամբ հաջորդ տարի նախարարությանը լրացուցիչ հատկացվելու է 3 մլրդ 34 մլն 436 հազար դրամ։ Այս միջոցներից շուրջ 2 մլրդ դրամն ուղղվելու է կոռուպցիայի հակազդեցությանը՝ ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաեւ մասնագիտացված դատարանների շենքերի կառուցմանն ու տեխնիկական հագեցմանը։

  • Կիսվել: