ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նախատեսում ենք ունենալ առնվազն 400-450 մվտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ. Գնել Սանոսյան

Նախատեսում ենք ունենալ առնվազն 400-450 մվտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը՝ նշելով, թե նախատեսում են այնպես անել, որ առկա կայանի շահագործման ավարտին արդեն նոր էներգաբլոկը կհանձնվի շահագործման։

«Այս նախագծում մեր գլխավոր գործընկերը «Ռոսատոմն» է և միասին երկու ուղղությամբ աշխատանք ունենք. վերանորոգման կամ նոր սարքավորումների ձեռբերման փուլն ավարտեցինք և ատոմակայանի այս բլոկը մոտ 90 տոկոսով նորացվեց։ «Ռոսատոմ»-ի գործընկերների հետ շարունակում ենք քննարկել, նույնիսկ որոշակի փաստաթղթեր նախապատրաստել հետագա համագործակցության և էներգաբլոկի կառուցման շուրջ», - ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ նոր էներգաբլոկի հզորության չափը դեռ վերջնական չգիտեն։ 

«Նախատեսում ենք առնվազն ունենալ այն հզորության կայան, ինչ կա հիմա։ Խոսքը 400-450 մվտ հզորության մասին է։ Թիվը դեռ հստակեցված չէ, լրացուցիչ քննարկումների և աշխատանքների արդյունքում այն կհստակեցվի», - ասաց նախարարը։

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

  • Կիսվել: