Նախատեսում ենք 2025-ին ևս ունենալ Երևանյան երկխոսության հերթական հանդիպումը. Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ-ի՝ բազմակողմ հարթակներում համագործակցությանը:
Այս առնչությամբ նա շեց. ՛՛Շատ կարևոր է Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին: Եվ նաև հիշում եք, որ Հայաստանը շահել է կենսաբազմազանության COP17 միջոցառումը Երևանում անցկացնելու հայտը: Այն տեղի կունենա 2026 թվականին՛՛:
Նախարարն ընդգծեց, որ առաջին անգամ տեղի ունեցավ Երևանյան երկխոսությունը Հայաստանում:
«Հիմա նախատեսում ենք 2025 թվականին ևս ունենալ Երևանյան երկխոսության հերթական հանդիպումը»,- ասաց նա:
Միրզոյանը հիշեցրեց, որ անցյալ տարի նաև տեղի ունեցան Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հինգերորդ գլոբալ ֆորումը, Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, նոր և զարգացող տեխնոլոգիաների նկատմամբ մշակութային ժառանգության պաշտպանություն և վերականգնում խորագրով համաժողով: