հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախարար Բադասյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել. Խոսնակ

Նախարար Բադասյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել. Խոսնակ

Արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը հերքում է Ռւոստամ Բադասյանի հրաժարականի մասին մամուլում շրջանառվող լուրերը:
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, նախարար Բադասյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել»,- հավաստեց Մարտիրոսյանը InfoPort.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ազատման դիմում է գրել, որին դեռևս ընթացք չի տրվել, քանի որ կառավարությունում փոխարինող չեն գտնում։ Սակայն, ըստ ԶԼՄ-երի, կառավարությունում արդեն գտել են այդ պաշտոնի համար «հարմար» թեկնածուի` դա ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանն է։

  • Կիսվել: