չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության․ Բայրամովը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունեն պլան «Բ»

Նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության․ Բայրամովը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում ունեն պլան «Բ»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա կատարած այցի ժամանակ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ պնդելով, որ դա 2020-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների մաս է:

«2020 թվականի նոյեմբերի և 2021 թվականի հունվարի եռակողմ հայտարարությունների հիման վրա երեք երկրի փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է աշխատանքային խումբ։ Աշխատանքները շարունակվում են արդեն մոտ երեք տարի», - ասել է Բայրամովը:

Բայրամովը բողոքել է, թե իբր երբ զգացողություն է ստեղծվում, որ կողմերը մոտ են գործն ավարտին հասցնելուն, վերջին պահին հանկարծ Հայաստանը նոր բան է առաջ քաշում, որը նորից գործընթացը տանում է փակուղի։ 

«Ադրբեջանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ՝ ունենալով պլան «Բ»։ Իսկ նրա համար նախագիծը կիրականացվի նույնիսկ առանց Հայաստանի մասնակցության, սակայն այս դեպքում այն ուղղակի դուրս կմնա շահառուների ցանկից», - ասել է Բայրամովը:

  • Կիսվել: