հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նախագահը վարչապետից առաջարկություն է ստացել ոստիկանապետին աշխատանքից ազատելու վերաբերյալ

Նախագահը վարչապետից առաջարկություն է ստացել ոստիկանապետին աշխատանքից ազատելու վերաբերյալ

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկություն է ստացել ոստիկանապետ Արման Սարգսյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

Ինչպես արդեն հայտնել էինք, նախագահական նստավայրից արդեն հաստատեցին լուրերն այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատանքից ազատման դիմումները արդեն ստացվել են:

InfoPort.am-ին ԱԱԾ-ի և ՊՆ-ի իր աղբյուրները հայտնեցին, որ թափուր մնացած պաշտոնների համար արդեն իսկ կան թեկնածուներ:

  • Կիսվել: