հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախագահը պարտավոր է առարկություններով հետ ուղարկել ԳՇ պետին աշխատանքից ազատելու՝ Փաշինյանի առաջարկը. Վազգեն Մանուկյան

Նախագահը պարտավոր է առարկություններով հետ ուղարկել ԳՇ պետին աշխատանքից ազատելու՝ Փաշինյանի առաջարկը. Վազգեն Մանուկյան

Իշխանությունն արդեն դատապարտված է, այս իրավիճակում կառավարել չի կարող: Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ մի շարք խնդիրներ կան, որ այս փուլում պետք է լուծեն, դրանցից առաջինը վերաբերում է բանակին:

«Բանակը ոչ միայն Գլխավոր շտաբի պետի անունից հրաժարական պահանջեց, այլև 5 կորպուսի հրամանատարների, բոլոր բարձրաստիճան զինվորականների: Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Անօրինական հրամանագիր ներկայացրեց Գլխավոր շտաբի պետին աշխատանքից հեռացնելու համար: Սահմանադրությունն ասում ՝ կա որոշակի ժամանակ, որից շուտ շտաբի պետին հանել չես կարող, օրենքն ասում  է, որ այդ ժամկետը 5 տարի է: Այսինքն՝ ինքը ոչ մի իրավունք չուներ այդ բանն անելու»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախագահը պարտավոր է առարկություններով հետ ուղարկել ԳՇ պետին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկը:

Վազգեն Մանուկյանը նաև կոչ արեց, որ բանակն ընդվզի: Նրա դիտարկմամբ՝ կա՛մ հանում են Նիկոլ Փաշինյանին, կա՛մ կորցնում Հայաստանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: