ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախագահը պարգեւատրել  և դիվանագիտական աստիճաններ է  շնորհել

Նախագահը պարգեւատրել և դիվանագիտական աստիճաններ է շնորհել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ պարգեւատրումների մասին:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում ունեցած մեծ վաստակի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Ռշտունի Լևոնի ԱՍԻԿՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

«Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Լևոնի ԲԵԴԵՎՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

Արմեն Սարգսյանը նաեւ դիվանագիտական աստիճաններ շնորհելու հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Արման Եղիշի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Արեգ Սուրենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Ռուբեն Ալֆրեդի ՍԱԴՈՅԱՆԻՆ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»:

  • Կիսվել: