կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նախագահը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել

Նախագահը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել

Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ 

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- ասված է հրամանագրում։ 

  • Կիսվել: