հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի քանի սպայի

Նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի քանի սպայի

Հայաստանի նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաներ ստացել են գեներալական կոչումներ։

1․ Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2․ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Սերյոժայի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

3․ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լևոն Վազգենի Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ գեներալ լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին և Տիրան Խաչատրյանին։

  • Կիսվել: