կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Նախագահը  Բուենոս Այրեսի «Ateneo» գրադարանում ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրեքերի ֆոնդերին

Նախագահը Բուենոս Այրեսի «Ateneo» գրադարանում ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրեքերի ֆոնդերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Բուենոս Այրեսի նշանավոր «Ateneo» գրադարան: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը շրջել է գրադարանում, ծանոթացել տարբեր ժամանակաշրջաններ ընդգրկող հրատարակություններին և գրեքերի ֆոնդերին:

Շրջայցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել գրադարանի պատվո հյուրերի մատյանում:

Հանրապետության նախագահն անդրադառնալով ընթերցանության մշակույթի և ընդհանրապես, կրթության կարևորությանը նշել է, որ արգենտինական ճարտարապետության նշանավոր գործերից մեկը հանդիսացող կառույցի անխաթար օգտագործումը որպես գրադարան, խոսում է գրքի և գիտելիքի նկատմամբ Արգենտինայի ժողովրդի և ղեկավարության առանձնահատուկ վերաբերմունքի և արժեվորման մասին:

  • Կիսվել: