հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք»

Նախագահների փորձառությունն անհրաժեշտ է մահացու վտանգը վանելու համար. «Հայրենիք»

՛՛Հայրենիք՛՛ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Հայրենիք» կուսակցությունը ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին:

Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար:

Հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների հեղինակավոր և կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը:
Աստված օգնական»:

 

  • Կիսվել: