ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ․ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ․ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:

Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում»,- ասված է հայտարարությունում: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: