կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախագահի պաշտոնում այսօր պաշտոնապես առաջադրվել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը

Նախագահի պաշտոնում այսօր պաշտոնապես առաջադրվել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր պաշտոնապես առաջադրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում:

Թեկնածուներ առաջադրելու համար քաղաքական ուժերը չորս օր ժամանակ ունեն: Ըստ օրենիք՝ երկրի նոր նախագահին ընտրելու է խորհրդարանը:

Պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է արտահերթ ընտրություն:

 

 

  • Կիսվել: