երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Նախագահը և ՌԴ հաշվիչ պալատի նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները

Նախագահը և ՌԴ հաշվիչ պալատի նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում նաև տնտեսական ոլորտում:

Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական բարեփոխումների հարցերը։ Այս առումով նախագահը կարևորել է պարոն Կուդրինի հետաքրքիր մոտեցումներն ու գաղափարները տնտեսական բարեփոխումների հարցում։

  • Կիսվել: