հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ նախագահն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են հայ-ճապոնական փոխգործակցության խորացման հարցերին

ՀՀ նախագահն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են հայ-ճապոնական փոխգործակցության խորացման հարցերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:

Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Դեսպան Մասանորին նշել է, որ այս տարի լրանում է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակել հայ-ճապոնական երկկողմ օրակարգի և փոխգործակցության խորացման շուրջ:

  • Կիսվել: