երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:

Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

  • Կիսվել: