հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախագահ Սարգսյանը դեսպան Մարգարյանին պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել

Նախագահ Սարգսյանը դեսպան Մարգարյանին պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թաթուլ Մարգարյանին Բելգիայի Թագավորությունում, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից հետ կանչելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից»,- ասվում է հրամանագրում:

 

  • Կիսվել: