կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատանք է տարվում Բաքվի ագրեսիվ ռազմական, հումանիտար, հոգեբանական ճնշումները դադարեցնելու համար. ԱՀ նախագահ

Բոլոր մակարդակներում ինտենսիվ աշխատանք է տարվում Բաքվի ագրեսիվ ռազմական, հումանիտար, հոգեբանական ճնշումները դադարեցնելու համար. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: