ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մարիամ Ալ Մուհեյրիի հետ (տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մարիամ Ալ Մուհեյրիի հետ (տեսանյութ)

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական​ փոփոխությունների նախարար Մարիամ Ալ-Մուհեյրիի հետ: ​

Նախարար Ալ- Մուհեյրին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ ​ «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝​ կայուն զարգացման և կլիմայական փոփոխությունների խնդիրներին նվիրված ​ համաժողովներին մասնակցելու համար։ Նշելով, որ ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովը(COP28) 2023թ տեղի է ունենալու ԱՄԷ-ում, նա ներկայացրել է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու​ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ իր երկրի կողմից նախատեսվող մի շարք քայլեր։ Նախագահ Սարգսյանը և նախարարը քննարկել են կայուն զարգացում ապահովող մի շարք ոլորտներում հայ-էմիրաթական համագործակցության ընդլայնմանը, համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: