շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նաղդալյանը՝ Ադրբեջանի նոր ԱԳՆ-ի՝ բանակցային գործընթացի վրա հնարավոր ազդեցության մասին

Նաղդալյանը՝ Ադրբեջանի նոր ԱԳՆ-ի՝ բանակցային գործընթացի վրա հնարավոր ազդեցության մասին

Մենք ելնում ենք այն իրողությունից, որ Ադրբեջանում արտաքին քաղաքականությունը մշակվում է բարձրագույն իշխանության կողմից, և Հայաստանը ոչ թե անհատների, այլ իշխանության հետ է բանակցություններ վարում: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի ԱԳՆ-ի փոփոխպությունը որևէ կերպ կազդի՞ բանակցային գործընթացի վրա, թե ոչ:

Նա նշեց նաև, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վրաստանի ու Իրանի պաշտոնական արձագանքն ինքը չի ներկայացնի, քանի որ նրանց արձագանքները ներկայացված են համապատասխան կայքերում:

Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովին Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնում արդեն իսկ փոխարինում է նոր նախարար՝ Ջեյհուն Բայրամովը, որը նախկինում եղել է կրության նախարար:

  • Կիսվել: