հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով քաղաքացիական պատերազմի վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու նման ընթացքից․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով քաղաքացիական պատերազմի վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու նման ընթացքից․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:

Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»։

  • Կիսվել: