կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մութ անցյալը համախմբվում է ընդդեմ պայծառ ապագայի. իմքայլական պատգամավորը՝ Տեր-Պետրոսյանի կոչի մասին

Մութ անցյալը համախմբվում է ընդդեմ պայծառ ապագայի. իմքայլական պատգամավորը՝ Տեր-Պետրոսյանի կոչի մասին

ՀՀ ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների հետ ընտրությանը դաշինքով գնալու կոչին:

՛՛Ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին շատ սիմվոլիկ է․ մութ անցյալը համախմբվում է ընդդեմ պայծառ ապագայի։

Հ․Գ․ Ինչ ասես չտեսանք․ ախր մեկն ալբանացի էր, ով հայր մերը չգիտեր, իսկ մյուսն ընդմիշտ մերժված հայ ժողովրդի կողմից՛՛,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկում է արտահերթին մասնակցել դաշինքով:

  • Կիսվել: