ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը մտնում է TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության) նախագծի իրագործման փուլ:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ, ի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը և TRIPP նախագծի իրականացումը համարում են առաջնահերթություն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն և հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնում:

 

  • Կիսվել: