երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Մտնում ենք շինարարության փուլ». Մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող

«Մտնում ենք շինարարության փուլ». Մետրոյի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող

Երևանի Մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող:

«Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցմամբ 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե դեռ 2017 թվականին էին խոստացել, որ Երևանի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները սկսկեն:

«Մենք սկսել էինք պրոցեսի գործնական փուլն, այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում», - ասաց նա:

Նրա խոսքով՝ մրցույթի արդյունքներով կա հաղթող ու այսօր կքննարկեն ֆինանսավորման հարցը:

«Մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ», - ասաց նա:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց, որ երեք փուլով է նախագիծը լինելու. առաջին երկու փուլի ֆինանսավորումը կա, երրորդ փուլի համար կհայթայթեն ֆինանասվորումը. ընդհանուր շինարարությունը շուրջ 50 միլիոն դոլար կարող է լինել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է, որովհետև սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն:

Նրա խոսքով՝ պետք է ապահովել որոշակի ֆինանսական հոսքեր դեպի Մետրոպոլիտեն:

  • Կիսվել: