երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մտնում ենք, որ մեր փոքր ձայնով կոալիցիա կապենք ինչ-որ ուժի հետ, պաշտպանությունը մեզ տան. Բաբայան

Մտնում ենք, որ մեր փոքր ձայնով կոալիցիա կապենք ինչ-որ ուժի հետ, պաշտպանությունը մեզ տան. Բաբայան

Հայաստանում հետընտրական զարգացումները կախված են ժողովրդի քվեից, թե ում ինչ ձայներ են տալու։ Այս մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՛՛Ազատական՛՛ կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցող Սամվել Բաբայանը։

Նա, ամսնավորապես, նշեց. ՛՛Եթե առաջին ու երկրորդ տեղերի ձայների տարբերությունը մեծ լինի, ապա բախումներ չեն լինի։ Բայց եթե դա շատ փոքր լինի, իհարկե լինելու են՛՛։

Բաբայանի խոսքով՝ ինքը չի մրցում վարչապետի պաշտոնի համար. ՛՛Ես ինձ տեսնում եմ պաշտպանության ոլորտում։ Մտնում ենք, որ մեր փոքր ձայնով կոալիցիա կապենք ինչ-որ ուժի հետ, պաշտպանությունը մեզ տան, զբաղվենք երկրի պաշտպանությամբ՛՛:

Լրագրողների հարցին, թե ՛;Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության հետ կոալիցիա կազմելու շանսեր տեսնո՞ւմ է՝ Սամվել Բաբայանը պատասխանեց․ ՛՛Ցանկացածի հետ տեսնում եմ, եթե գաղափարական հակասություններ չունենանք՛՛։

 

  • Կիսվել: