ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա. նախարար

Մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա. նախարար

Արտակարգ դրություն հայտարարելը չի նշանակում, որ այն, ինչ խոսեցին Կառավարության նիստում, բոլոր գործողություններն իրականացվելու են և միաժամանակ ՀՀ բոլոր տարածքներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Արտակարգ դրությունը, օրինակ` սահմանային անցման կետերում կարանտինային ստուգման գործընթացն է, անձինք, որ ժամանում են ՀՀ, մեկուսացվելու են, բժշկական հետազոտություն անցնեն, հետո` կարանտին»,- նշեց նախարարը:

Նախարարի խոսքով՝ իրենք չեն սահմանափակել կրոնական հավաքները, սահմանափակում են դրել 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հավաքների վերաբերյալ:

ԶԼՄ-ների առումով՝ նախարարը նշեց, որ համաճարակի հետ կապված ցանկացած տեղեկություն՝ անձանց վիճակի, մեկուսացվածության մասին այնպիսի տեղեկություն, որ կարող է խուճապ առաջացնել, նմանատիպ որևէ հրապարակում թույլատրվում է միայն պաշտոնական տեղեկատվությանը հղում անելով:

Բադասյանը նաև հայտնեց՝ մթերային խանութների, դեղատների փակ լինելու որևէ խնդիր չկա:

  • Կիսվել: