երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեր մտավախությունն ամրապնդվեց. Մանուկյանը ծանոթացել է Ադրբեջանի և ՀՀ-ի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ առաջարկներին

Մեր մտավախությունն ամրապնդվեց. Մանուկյանը ծանոթացել է Ադրբեջանի և ՀՀ-ի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ առաջարկներին

Երկար պնդումներից ու հարցումներից հետո այսօր ԱԳՆ շենքում ծանոթացանք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ երկու երկրների վերջին առաջարկներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայաստան՛՛ խմբացկության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

՛՛Այս պահին կարող ենք արձանագրել հետևյալը. թեև չենք կարող հրապարակել հույժ գաղտնի նշումով փաստաթղթի բոլոր կետերը, սակայն արձանագրենք, որ առաջարկներին ծանոթանալը միայն փաստեց դրա վտանգավորությունը եւ ամրապնդեց բոլոր այն մտավախությունները, որոնք մենք այս հարցի շուրջ արտահայտել ենք ավելի վաղ:

Քրիստինե Վարդանյան,
Աննա Գրիգորյան,
Գեղամ Մանուկյան՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: