ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը՝ Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը՝ Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արձագանքել է Միկա Բադալյանը, Աշոտ Գևորգյանը և ևս հինգ անձանց ձերբակալության մասին լուրին:

՛՛Դեսպանությանը հայտնի է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Մ.Բադալյանի և "Սպուտնիկ Արմենիա" գործակալության մեկնաբան Ա. Գևորգյանի ձերբակալության մասին: Կապի մեջ ենք այս լրատվական գործակալության խմբագրության հետ։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։

Մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու համար՛՛,-հայտնել են դեսպանատնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միկա Բադալյանը, Աշոտ Գևորգյանը և ևս հինգ անձ Գորիսում ձերբակալվել են հրազենի ապօրինի շրջանառության կասկածանքով: Այս մասին հայտնել էին ՀՀ Քննչական կոմիտեից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: