շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան

Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան։ Հունաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։ 

Նա ասել է, որ Հունաստանը ողջունում է Անդրկովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։

«Այսօր մենք հավաքվել ենք Արտաքին գործերի խորհրդում՝ հագեցած և կարևոր օրակարգով։ Սկսենք Հայաստանից և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս տեղի ունեցող խաղաղ գործընթացը։

Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրվել է Արտաքին գործերի խորհուրդ՝ ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության վերաբերյալ դիրքորոշումներ ներկայացնելու համար: Ես մանրամասն զրուցել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ և մտադիր եմ ամենամոտ ժամանակներն այցելել այդ երկիր, իսկ այսօր հնարավորություն կունենամ հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հոտ:

Պետք է ասեմ, որ ստացվող հաղորդագրություններն այնքան էլ հուսադրող չեն տարածաշրջանային և միջազգային այլ ճակատներում, մասնավորապես ՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում, որտեղ անհրաժեշտ է գործադրել ավելի ինտենսիվ ջանքեր կայուն խաղաղության հասնելու համար»:

 

  • Կիսվել: