ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԹ ԱԳ նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարը կայցելի Հայաստան

ՄԹ ԱԳ նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարը կայցելի Հայաստան

Հունիսի 29-ից 30-ը Հայաստանում կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այենը՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։

Իր այցի ընթացքում պարոն Այերը կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկման հիմնական թեման կլինի Հայաստանի կողմից միջազգային պատժամիջոցներին հետևելը։

Բացի այդ, պարոն Այերը հնարավորություն կունենա ականատես լինելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ այցելելով կրթական և բիզնես ընկերություններ։ Նա նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Կումար Այերի այցը Հայաստան ընդգծում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման մեր հանձնառությունը։

  • Կիսվել: