երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մշտապես սպասված հյուր կլինեք». Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

«Մշտապես սպասված հյուր կլինեք». Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մհեր Գրիգորյանը հաջողություն է մաղթել դեսպան Թրեյսիին իր հետագա գործունեության մեջ և վստահեցրել, որ դեսպանը մշտապես սպասված հյուր կլինի մեր երկրում:

ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի, ինչպես նաև իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից ջերմ հիշողություններով և տպավորություններով:

  • Կիսվել: