շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ՄՊՀ նիստի ժամանակ աշխատակիցների միջև վիճաբանության միջադեպ չի գրանցվել. խոսնակ

ՄՊՀ նիստի ժամանակ աշխատակիցների միջև վիճաբանության միջադեպ չի գրանցվել. խոսնակ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանն արձագանքել է «Հրապարակ» թերթի այսօրվա «Արտառոց միջադեպ ՏՄՊՊՀ-ում» վերտառությամբ հոդվածին:

Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է. «Լրատվամիջոցը հրապարակել է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկություններ: Ինչպես արդեն տեղեկացրել էի լրատվամիջոցին, Հանձնաժողովի որևէ նիստի ժամանակ աշխատակիցների միջև վիճաբանության միջադեպ չի գրանցվել:

Հետևաբար հոդվածում շարադրված պատմությունը, մասնավորապես  տնտեսավարողների «ապշահար շենքը լքելու» և նրանց հետ տեղի ունեցած երկխոսությունը մտացածին է»:

  • Կիսվել: