երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄՊՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվեց Գեղամ Գևորգյանը

ՄՊՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվեց Գեղամ Գևորգյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում որոշեց  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել Գեղամ  Գևորգյանի թեկնածությունը:

«Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեղամ  Գևորգյանի թեկնածությունը»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Գեղամ Գևորգյանն այս կառույցը ղեկավարում է 2019 թվականի հունվարի 22–ից։ Մինչ այդ` 2018–2019 թթ., նա եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը։

  • Կիսվել: