երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մոտ ապագայում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն. Էրդողան

Մոտ ապագայում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջան այցի վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել, նշել՝ այն երկու երկրի համերաշխության վերահաստատումն էր:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը ավելի բարեկեցիկ կդառնա։ Իլհամ եղբորս հետ լիարժեք համաձայնեցված և համակարգված կերպով առաջ ենք տանում այս երկխոսության գործընթացը»,- նշել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն:

Թուրքիայի նախագահը նշել է նաև, որ ադրբեջանական կողմի հետ հարաբերությունները զարգացնելու են բոլոր ոլորտներում՝ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ։

  • Կիսվել: