հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մոտ 200 հրեա իրենց համերաշխությունն են հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին

Մոտ 200 հրեա իրենց համերաշխությունն են հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին

Մայիսի 23-ին Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի և Արբակ աբղ. Սարուխանյանի հետ:

Հանդիպման ընթացքում նրանք ներողություն են խնդրել կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին:

Քննարկվել է նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը՝ տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:

  • Կիսվել: