երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մոսկվայում մեկնարկել  է Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկել է Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում մեկնարկել  է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այսօր Մոսկվայում նախատեսված է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի, Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Հիշեցնենք, որ մինչ այդ նույն վայրում կայացել էր Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

  • Կիսվել: