հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվայում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրման կենտրոն

Մոսկվայում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրման կենտրոն

Մոսկվայում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոն: Այն կաշխատի REGNUM լրատվական գործակալության հետ։ Դրանում կընդգրկվեն մասնագետներ, որոնք անձամբ եւ անմիջականորեն ծանոթ են Լեռնային Ղարաբաղի իրադրությանը, բազմիցս եղել են այնտեղ եւ նրա հետ փորձագիտական կապեր են պահպանում:

Լեռնային Ղարաբաղի ուսումնասիրության կենտրոնը համատեղությամբ կգլխավորի REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը: Կենտրոնի պլաններում են վերլուծական նյութերի նախապատրաստումը եւ ռուսական խաղաղապահների պաշտպանության ներքո գտնվող հայկական Լեռնային Ղարաբաղի խնդիրների, ԼՂՀ շուրջ իրավիճակի կարգավորման հեռանկարների եւ սկզբունքների, նրա միջազգային-իրավական սուբյեկտության բնութագրերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ փորձագիտական համագործակցության վերաբերյալ գործնական միջոցառումների անցկացումը:

  • Կիսվել: