ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը (տեսանյութ)

Մոսկվայում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը, հայտնում է Ռիա Նովոստին։

Ինչպես հաղորդվում է՝ Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է քննարկել տարածաշրջանային հարցերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի թեման, ինչպես նաև տնտեսությունը։

Նա ասել է. ՛՛Մենք Ձեզ հետ կանոնավոր կապի մեջ ենք երկկողմ օրակարգի բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների շուրջ, այնուամենայնիվ, միշտ շատ հարցեր կան՛՛:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճ կա, ինչպես նաև շարունակվում են ներդրումային ծրագրերը։

՛՛Մենք շարունակում ենք ակտիվորեն համատեղ աշխատել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում: Եռակողմ ձևաչափով, Ադրբեջանի մեր գործընկերների հետ միասին: Շատ հարցեր կան: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հանդիպելու ձեզ հետ և խոսելու բոլոր համալիր հարցերի մասին՛՛,-ասել է Պուտինը:

  • Կիսվել: