կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվայում հայկական մրգերի առեւտրի հետ կապված իրավիճակը կարգավորվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Մոսկվայում հայկական մրգերի առեւտրի հետ կապված իրավիճակը կարգավորվել է. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Մոսկվայում Հայաստանից մրգերի առեւտրի հետ կապված իրավիճակն ընդհանուր առմամբ կարգավորվել է: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:

«Մենք հետեւում ենք «Ֆուդ Սիթիում» տիրող իրավիճակին։ Եթե բեռների տերերը որոշեն նորից այնտեղ գնալ, մեզ խոստացել են, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Երկու մեքենա կարողացել են մտնել գիշերը», - մեջբերում է գործակալությունը հայ դիվանագետի խոսքը։

Նրա խոսքով ՝ իրավիճակը ընդհանուր առմամբ վերադառնում է բնականոն հուն: Ընդ որում, Տողանյանն ընդգծել է, որ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ շրջաններում Հայաստանից մրգերի առաքման եւ առեւտրի հետ կապված խնդիրներ չկան: «Տեսնենք, թե կցանկանան արդյոք նրանք, ովքեր առաջ առևտուր էին անում «Ֆուդ սիթիում» նորից գնալ այնտեղ, թե կընտրեն այլ կենտրոնններ»,-ասել Է դիվանագետը գործակալությանը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» - ն, վկայակոչելով Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկին, հայտնել էր, որ Մոսկվայի իշխանությունները Վարդան Տողանյանի հետ քննարկել են «Ֆուդ սիթի» պարենային շուկա հայկական ապրանքները թույլ չտալու շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք հավաստել են, որ ոչ մի խնդիր չկա և հայկական բեռնատարները կարող են մտել է շուկա:

ԱՎելի վաղ հայ-ադրբեջանական սահմանին սրացման ֆոնին «Ֆուդ սիթիի» ադրբեջանցի տերերը արգելել էին հայկական ծիրանի վաճառքը այդ շուկայում: Սակայն տեղի հայերը միանգամից գնել էին ծիրանը` այդպիսով չթողնելով, որ հայ արևտրականները վնաս կրեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: