Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպում պլանավորված չէ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այսօր մեկնել են Մոսկվա, սակայն այնտեղ հանդիպել չեն պլանավորում։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակին։
Երկու երկրների ԱԳ նախարարները բանակցություններ են ունենալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։