երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվան պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը

Մոսկվան պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը

Մոսկվան պատրաստ է հետագայում եւս աջակցել Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների բարելավմանը, երկրների միջեւ դրական ազդակներ է տեսնում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

"Մենք արձանագրել ենք Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդանշանների փոխանակումը, նկատի ունենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել ենք և ի գիտություն ենք ընդունել։ Մենք պատրաստ ենք այժմ էլ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը փոխադարձ հարգանքի հիման վրա և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա",- ասել է Զախարովան:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: