ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի

Կրեմլը կոչ է արել Երեւանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։

Լրագրողների հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրման կապակցությամբ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Մենք, իհարկե, ակնկալում ենք կողմերից զուսպ մոտեցում, հորդորում ենք չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճի։ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում կատարում է միջնորդի գործառույթներ, Հայաստանից եւ Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում, կշարունակի շփումները Բաքվի եւ Երեւանի հետ»։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերով։

  • Կիսվել: