երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ․ Մարիա Զախարովա

Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ․ Մարիա Զախարովա

Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր համընդհանուր առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցեր է ունեցել տարածաշրջան այդ թեմայով խորհրդակցությունների համար»,- ասել է Զախարովան:

Զախարովան նպատակահարմար չի համարել խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները մեկնաբանելը՝ ընդգծելով, որ Մոսկվան միտված է արդյունքի հասնելուն: «Մենք ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ չենք զբաղվում, որի տակ ոչինչ չկա: Հակառակը՝ մենք պատմում ենք, թե ինչ է հաջողվել անել: Ուշադրության տակ պահելով  խաղաղության պայմանագրի թեմայի զգայուն լինելու հանգամանքը՝ մենք նպատակահարմար չենք համարում մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

  • Կիսվել: