կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում վերադարձնել պահվող անձանց «բոլորը-բոլորի դիմաց» սկզբունքով. Զախարովա

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում վերադարձնել պահվող անձանց «բոլորը-բոլորի դիմաց» սկզբունքով. Զախարովա

Ռուսաստանը որևէ աշխարհաքաղաքական կամ այլ խաղեր չի կազմակերպում հումանիտար խնդիրների շուրջ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցին:

«ՌԴ միջնորդությամբ 2020թ.-ի ռազմական գործողությունների ավատից հետո վերադարձվել է ընդհանուր առմամբ 147 ձերբակալված անձ՝ 128-ը հայկական կողմին, 19-ը՝  ադրբեջանական։ Մոսկվան Բաքվին և Երևանին հետևողականորեն կոչ է անում վերջնականապես փակել այդ թեման, վերադարձնել պահող անձանց «բոլորը-բոլորի դիմաց» սկզբունքով»,- ընդգծել է դիվանագետը:

  • Կիսվել: