երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մոսկվան ակնկալում է Երևանի հետ արդյունավետ շփումներ ունենալ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում․ Գալուզին

Մոսկվան ակնկալում է Երևանի հետ արդյունավետ շփումներ ունենալ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում․ Գալուզին

Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ ունենալ Երևանի հետ՝ առաջիկայում Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում։ 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ արված հայտարարությունը։

«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի առաջիկա իրադարձությունների շրջանակներում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Միխայիլ Գալուզինի խոսքով՝ չնայած հայտնի խնդրահարույց հարցերին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմակողմ երկխոսությունը։ 

 

  • Կիսվել: