հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մոսկվա-Երևան ավիատոմսերը թանկացել են. դեպի Հայաստան ռուսաստանցիների մեծ հոսք է

Մոսկվա-Երևան ավիատոմսերը թանկացել են. դեպի Հայաստան ռուսաստանցիների մեծ հոսք է

Փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ սկսեց Դոնեցկում, ռուսաստանցիների մեծ հոսք է սկսվել դեպի Հայաստան: Ընդ որում, Մոսկվա-Երևան ավիատոմսերը եւս կտրուկ թանկացել են եւ շատ հաճախ անգամ դժվարությամբ է հնարավոր լինում տոմս գնել:

Պատերազմի պայմաններում ՌԴ քաղաքացիներից շատերն այլընտրանք են փնտրում, տեղափոխվում այլ երկրներ, անգամ փորձում իրենց բիզնեսը տեղափոխել: Եվ այս տեսանկյունից այլըտրանք եւ լավ վայր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, գրում է armlur.am-ը։

Եվ վերջին օրերին իսկապես դեպի Երևան ռուսաստանցիների մեծ հոսք է նկատվում:  Զվարթնոց օդանավակայանի կայքի տվյալների համաձայն, միայն մարտի 3-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներից 19 չվերթ է իրականացվել Երևան։ Կանոնավոր չվերթներից բացի արդեն չարտերային թռիչքներ են կազմակերպվում ֆեյսբուքյան հայտարարությունների միջոցով և տեղերը շատ արագ սպառվում են։ Ընդ որում, տոմսերի արժեքը եւս կտրուկ ավելացել է:

 

  • Կիսվել: